«Դուք սրան եք արժանի» , «էս եք ընտրել, ուրեմն դիմացեք» արտահայտություններն էժանագին կռուտիտներ են
Հարգելի ԵԼՔ-ականներ, ոչ մեկը ձեզանից ոչ մեկի իրավունք չի տվել ժողովրդի հասցեին անկապ մեղադրանքներ հնչեցնելու: Ցանկացած պահանջի դուրս եկած մարդուն անվանելով «դուք սրան եք արժանի» , «էս եք ընտրել ուրեմն դիմացեք» արտահայտությունները շատ փնթի, ախմախ ու էժանագին կռուտիտներ են, որով փորձում եք արդարացնել ձեր անգործությունը:
Ինձ անտանելի հետաքրքրում է 1000 բողոքավոր մարդու մեջից ո՞նց եք հասկանում քանիսն է ՀՀԿ ընտրող ու քանիսն է ձեզ ընտրել: Ձեր համեստ կարծիքով էս երկրում բողոքում են մենակ ՀՀԿ-ին ընտրողնե՞րը:
Ու նենց էլ չի, որ ձեզ ընտրողների սաղ հարցերը լուծել եք, մնացածն էլ թող մեռնեն:
Հիշեք, որ այդ ձայները ժամանակին այդ նույն ժողովրդից եք խնդրել ու ոչ մեկը մեղավոր չի, որ վստահություն չեք առաջացրել, մարդիկ էլ փող են վեկալել ու գնացել ձեզ չեն ընտրել:
Ոչ մի քաղաքական ուժ իր ապրած կյանքով էդքան չկա, որ էս ժողովրդին ինչ-որ բանի մեջ մեղադրի: Ոչ մեկիդ տենց իրավունք ոչ օրենքով, ոչ օրենքից դուրս չի տրվել:
Ու լավ քաղաքական գործիչն էլ լավն է լինում բոլորի համար, ոչ թե մեկ ու մեջ, մեկ մեկ էլ շաբաթ-կիրակի օրերը:
Մարդկանց չեք օգնում՝ ձեր խնդիրնա, գործերներիդ նայեք, բայց մի վիրավորեք:
Աշոտ Ասատրյան. Ֆեյսբուք