ԱԺ նախագահի խորհրդականներից մի քանիսը իրենց «պոստը» զիջելու ոչ մի ցանկություն չունեն
«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմում առաջիկայում կրճատումներ են նախատեսված։ Այս փաստը լուրջ դժգոհության պատճառ է դարձել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ: Վերջիններս իրենց հաստիքները կրճատելու փոխարեն առաջարկում են կրճատել ԱԺ նախագահի ուռճացված աշխատակազմը, իսկ շարքային աշխատակիցներին հանգիստ թողնել:
ԱԺ նախագահի խորհրդականներից մի քանիսը, սակայն, որոնք տարիքով ավելի մեծ են, իրենց «պոստը» զիջելու ոչ մի ցանկություն չունեն: Ինչը նշանակում է, որ կկրճատվեն շարքայինները»:
Մանտամասները` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: