Օրերս «Samsung»-ը կներկայացնի աշխարհում առաջին ճկվող էկրանը
«Samsung» ընկերությունը ցույց կտա ունիկալ ճկվող «OLED»-դիսփլեյը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «SamMobile»-ին:
Օրինակը ցույց կտրվի «Society for Information Display (SID)» ցուցահանդեսին, որը տեղի կունենա Լոս Անջելեսում մայիսի 23-ից 25-ը: Ընկերությունում նշում են, որ 9.1-դյույմանոց նախատիպը ճկվում է 12 միլիմետրով առանց պատկերի որակը կորցնելու: Բացի այդ, դիսփլեյը կարելի է ճկել «երկու ուղղություններով»:
Ինչպես ենթադրել են փորձագետները, էկրանը մեծ տարածում կստանա բջջային գաջեթների շրջանում: Թե ինչ արագությամբ արդեն պատրաստի օրինակները կհայտնվեն շուկայում, դեռևս չի հաղորդվում:
2017 թվականի փետրվարին հաղորդվել էր, որ հարավկորեական ընկերությունը մտադիր է ճկվող էկրաններով սմարթֆոնների մեծածավալ արտադրություն սկսել: Ինչպես նշվում է, սարքերի հավաքումը կսկսվի այս տարվա չորրորդ եռամսյակում: