38-ամյա երիտասարդին դանակահարված տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan.com
«Shamshyan.com»-ը գրում է. Երեկ՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պառավյանն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ Ա. Պառավյանը ի վիճակի չէ հայտարարություն տալու։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Պառավյանը դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 21 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մանուկյանը։
Մանրամասները` այստեղ.