ՃՏՊ ավտոճանապարհներին
Մայիսի 17-ին, ժամը 16.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շինարարների և Էստոնական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 74-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 17-ին, ժամը 11.00-ին, Երևանի Րաֆֆու և Ջիվանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսսան» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: