Սիրիայում նորածնին անվանակոչել են Վլադիմիր Պուտին
Սիրիական Բանիաս թաղամասում բնակվող երիտասարդ ընտանիքը որոշել է իրենց նորածին երեխային անվանակոչել Վլադիմիր Պուտին: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Նրանք դա արել են որպես երախտիքի նշան Սիրիային օգնելու համար:
«Ես ընտրել եմ այս անունը, որպեսզի ցույց տամ այն մեծ երախտագիտությունը, որը տածում եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ նրա ունեցած դիրքորոշման համար, ինչպես նաև նրա հայտնած պատրաստակամության համար «SAR»-ի ահաբեկչական խմբի դեմ պայքարում»,- ասել է երեխայի հայրը: