Հայտնի է ԱԺ ապագա նախագահի անունը
«Փաստ» օրաթերթը գրում է․«Երկար «կոնսուլտացիներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանուր հայտարարի է են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում:
Քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները:
Խորհրդակցությունների արդյունքում՝ 3 օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին՝ Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս»: