Կազմակերպիչը ձերբակալված է, բայց հիշողությունները դեռ մնացել են. «Բորուսիայի» մարզիչ (տեսանյութ)
«Բորուսիա» ֆուտբոլային թիմի մարզիչ Թոմաս Թուխելը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իրենց ապրումների մասին: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Նա նշել է, որ պայթյունի կազմակերպիչը ձեռբակալվել է, բայց հիշողությունները դեռ թարմ են:
«Որոշ ժամանակ դա դեռ հետապնդում էր մեզ: Իհարկե, մենք չենք ուզում ուշադրության կենտրոնում լինել: Բայց, այնուամենայնիվ, մենք մարզիկներ ենք, և բնական է ուշադրության կենտրոնում հայտնվելը»,- ասել է մարզիչը:
Տեսանյութը` այստեղ.