Մոգադիշոյի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո ոչնչացրել են երկու զինյալների
Սոմալիի անվտանգության ուժերը վերացրել են երկու զինյալների, մայրաքաղաքի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ տեղի իշխանությունների մի քանի մարդ է զոհվել Մոգադիշոյի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
«Անվտանգության ուժերը կրակել և սպանել են «Ալ-Շաբաբ» խմբավորման երկու զինյալների, ովքեր փորձել են նոր հարձակում իրականացնել օդանավակայանի մոտ: Սակայն նիանց և անվտանգության ուժերի միջև տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով էլ սպանվել են»,- ասել է ներքին գործերի նախարարության ղեկավար Մուհամեդ Աբուկարը: