Կոալիցիան ժխտում է «ԻՊ» ի քիմիական զենքով պահեստի ուղղությամբ հարվածի մասին մեղադրանքները
ԱՄՆ-ի ղեկավարությամբ միջազգային կոալիցիան հայտնել է, որ օդային հարված չի հասցրել «Ի» ահաբեկչական խմբավորման քիմիական զենքով պահեստի ուղղությամբ: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
«Կոալիցիան ավիահարվածներ չի հասցրել այդ ժամանակ այդ վայրում: Սիրիայի պնդումները իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է ամերիկյան ՌՕ ուժերի գնդապետ Ջոն Դորիանը:
Ավելի վաղ Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկություն էր տարածել, թե միջազգային կոալիցիան հարված է հասցրել Դեր Զորում «ԻՊ»-ի քիմիական զենքով պահեստի ուղղությամբ: