Ուկրաինան բարկացել է բրիտանացի քաղաքական գործիչների՝ Ղրիմ կատարած այցից
Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Նատալյա Գալիբարենկոն բողոքել է՝ կապված բրիտանացի քաղաքական գործիչների այցի հետ Ղրիմ: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով դիվանագիտական ներկայացուցչության մամուլի ծառայությանը:
Գալիբարենկոն նամակ է ուղարկել Միացյալ Թագավորության անկախության կուսակցության ղեկավար Պոլ Նատոլին: Դիվանագետը բարկություն է արտահայտել կապված նրա հետ, որ մարտին կուսակցության անդամներ Ռիչարդ Վուդն ու Նայջել Սուսմանն ուղևորվել են Ղրիմ, որտեղ հանդիպել են տարածաշրջանի ղեկավարի հետ:
«Ի հեճուկս ուկրաինական կողմի ներկայացուցիչների բազմաթիվ նախազգուշացումներին՝ «UKIP»-ի ներկայացուցիչները ցուցադրաբար խախտել են Ուկրաինայի օրենսդրությունը և միջազգային իրավունքը»,- նշվում է ուկրաինական դեսպանության հայտարարության մեջ: