«Pepsi»-ի համար ճիշտ գովազդ են նկարահանել՝ կռիվներով և ցույցերով (տեսանյութ)
«ThirtyRev» գործակալությունը յութուբյան իր էջում ցույցերի մասին հոլովակ է հրապարակել ի պատասխան «Pepsi»-ի գովազդին, որը համացանցի օգտատերերի կողմից ծաղրի էր արժանացել ոչ բնական միտինգների ցուցադրության համար:
««Pepsi»-ի ուղղված գովազդ» անվանումով տեսանյութում կադրեր են ներկայացված, որոնք նկարվել են ԱՄՆ-ում «Դակոտա Էքսես» նավթամուղի շինարարության դեմ արված ցույցերում:
Վերջում էկրանին է հայտնվում «Ջուրը կյանք է» գրությունը: