Սերբիայում ցույցերը նոր թափ են առնում
Սերբիայի մայրաքաղաքում հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, բողոքելու նախագահական ընտրություններում Վույչիչի տարած հաղթանակի դեմ: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Ընդիմությունը վախենում էր, որ նրա հաղթանակը սպառնում է երկրին` բռնապետական դառնալուն:
Ցույցին, որը տեղի էր ունեցել մայրաքաղաք Բելգրադում, հավաքվել էր ավելի քան 10 հազար մարդ:
Ինչպես հայտնի է, Վույչիչը վերջին նախագահական ընտրություններում հավաքելով 55 տոկոս ձայն, հաղթել էր հենց առաջին փուլով:
Վույչիչը մեկնաբանելով ցույցը ասել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը: «Կարևոր է, որ դա արվի խաղաղ և ժողովրդավար ճանապարհով»,- ասել է նա: