Ասադի սարսափելի գործողությունները չի կարելի հանդուրժել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Իդլիբում տեղի ունեցած քիմիական հարձակման պատասխանատվությունը բարդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա և հայտնել, որ այդ «սարսափելի գործողությունները» չի կարելի համբերությամբ տանել: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Սիրիայում այնքան սարսափելի քիմիական հարձակում էր դա: Անմեղ մարդկանց դեմ՝ կանանց, երեխաների, նույնիսկ հրաշալի երեխաների դեմ: Նրանց մահը մարդկության սխալն է»,- հայտնել է Թրամփը Հորդանանի թագավորի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ասադի ռեժիմի այդ ահավոր գործողությունները չի կարելի հանդուրժել: ԱՄՆ-ն ողջ աշխարհի իր դաշնակիցների հետ քննադատում է այդ սարսափազդու հարձակումը և նմանատիպ ահավոր հարձակումները»,- նշել է նախագահը