Վրաստանը ավիատաքսիներ կգործարկի
«Adjara Group Hospitality» ընկերությունը ավիատաքսիներ է գործարկել ներքին և միջազգային փոխադրումներ իրականացնելու համար: Այս մասին գրում է Euromag-ը:
Ներկայումս ընկերությունը տրապետում և կառավարում է Վրաստանում գտնվող 4 հյուրանոցներ:
Նշվում է, որ «Beechcraft King Air® C90GTx» նոր ինքնաթիռը թռիչքներ է իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից Վրաստանի և Կովկասի բոլոր օդանավակայաններ, այդ թվում Երևան, Բաքու, Ստամբուլ և այլ քաղաքներ: