Հյուսիսային Կորեան հրթիռային շարժիչի հերթական փորձարկումն է անցկացրել
Արդեն երրորդ անգամն է, ինչ Հյուսիսային Կորեան հրթիռային շարժիչի փորձարկում է իրականացնում: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում տալով CNN-ին:
Աղբյուրը մտահոգություն է հայտնել որ հյուսիսկորեական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կարող են իրենցից վտանգ ներկայացնել ԱՄՆ մայրցամաքային տարածքների համար:
Սակայն մասնագետները դեռևս չեն կարողանում միանշանակ պատասխան տալ՝ արդյո՞ք Հյուսիսային Կորեային հաջողվել է բավարար չափով կրճատել միջուկային մարտագլխիկների հարվածի չափը, որպեսզի դրանց պիտանի լինեն հրթիռներում օգտագործման համար: