Դոնբասում ռազմական ուղղաթիռ է վթարվել
Ուկրաինայի զինված ուժերի «Ми-2» ռազմական ուղղաթիռը վթարվել է Դոնբասում՝ Կրամատորսկ քաղաքից ոչ հեռու ընկած տարածքում: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Մալինովկա բնակավայրի տարածքում՝ Կրամատորսկի մոտ, կործանվել է «Ми-2» ռազմական ուղղաթիռ: Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի անկումը տեղի է ունեցել էլեկտրահաղորդալարերի հետ բախման հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Արտակարգ պատահարի վայր են ժամանել որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող մարմինները: Զոհերի մասին չի հաղորդում, սակայն նշվում է, որ «մարմինների տարհանում է տեղի ունենում»: