Տնտեսական ակտիվության «եռման կետը»
Ուսումնասիրելով ԱՎԾ-ի կողմից ներկայացված տվյալները՝ կարելի է փաստել, որ 2017 թվականի հունվար և փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունը կազմել է 6,2 տոկոս:
Համեմատական կարգով հիշեցնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում ցուցանիշը կազմել էր 4,7 տոկոս:
Որպես տնտեսական ակտիվության «եռման կետ» կարելի է առանձնացնել արդյունաբերությունը, որտեղ ակտիվությունը կազմել է 16 տոկոս:
Բնականաբար արդյունաբերության նման ցուցանիշի ձևավորման վրա ազդեցություն է ունեցել արտաքին շուկաներում ստեղծված իրավիճակը, որը հնարավորություն է տվել ավելացնել արտահանման ծավալները:
Էկոնոմիկ զարկերակ.ֆեյսբուք: