Այսօր Օդերևութաբանի համաշխարհային օրն է
Այսօր Օդերևութաբանի համաշխարհային օրն է, որն աշխարհի 188 օդերևութաբանական կազմակերպությունների հետ նշում է նաև Հայաստանը:
Աշխարհում օդերևութաբանի տոնը նշում են 1951 թվականից, իսկ Հայաստանում՝ այն պետականորեն ընդուվել է 2002 թվականին:
Հայաստանի հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը 1954 թվականից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության անդամ է, և տեղեկատվական փոխանակություն է կատարում աշխարհի իր գործընկեր կազմակերպությունների հետ: