Չեղած տեղով, թե դու ինչ կապ ունես հացի ու «Հաց Բերող»-ի հետ
Հովիկ Աբրահամյանը, եթե մի քիչ էլ հեռու մնա քաղաքականությունից, սկսելու է ոտանավորներ գրել: Նկատի ունեմ՝ թե՛ «գետա-վտակային» խոհափիլիսոփայական գրառման, թե՛ ամենավեջինը՝ Արթուր Սարգսյանի մահվան առթիվ նրա ցավակցական գրառման էմոցիոնալ երանգը:
Թե դու ինչ կապ ունես հացի ու «Հաց Բերող»-ի հետ:
Անկեղծ ասած, հիմա պետք է հասկանալ՝ արդյոք որտե՞ղ նա պակաս վտանգավոր կլինի՝ գրականությա՞ն, թե՞ քաղաքականության մեջ: Եթե իր չեղած տեղով կարողացավ զբաղեցնել ԱԺ նախագահի, վարչապետի պաշտոնները, բա գրականության մեջ հայտնվելո՞վ ինչեր կանի:
Հայ գրականությունը կկոչի իր անվամբ, առաջնահերթ կարգելի «Պույ-պույ մուկիկը» և «Մկների ժողովը», վերախմբագրել կտա բոլոր գործերը, որտեղ մուկ բառն անգամ կա՝ կամ հանել կտա, կամ կդարձնի հույժ դրական հերոս:
Մարգարիտ Սարգսյան. ֆեյսբուք: