Սյունիքի մարզում վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել
Ինչպես արդեն հաղորդել էինք՝ այսօր ժամը 09:23-ին Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 9-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի 50 VO 007 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով կան 2 զոհ և 3 տուժած:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարները ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ, 57-ամյա Արևիկ Թովմասյանի, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկայի բնակիչ, 32-ամյա Վարդթիթեռ Գրիգորյանի անվամբ անձնագրեր և Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Մախսիյանի անվամբ վարորդական իրավունքի վկայական:
Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի ենթարկվածները ընտանիքի անդամներ են եղել, մահացածներն են՝ վարորդի մայրը, նշանածը, իսկ վիրավորներն են վարորդի հայրն ու եղբայրը: