Վրաստանում վատ եղանակային պայմանների պատճառով արգելվել են ուղևորությունները դեպի Հայաստան
Վրաստանում եղանակային պայմանների վատ եղանակային պայմանների պատճառով բոլոր տեսակների փոխադրամիջոցների երթևեկության արգելք է մտցվել՝ այդ թվում Հայաստանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ճանապարհների դեպարտամենտի տվյալներով՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով արգելվել է տրանսպորտի շարժումը Կոդա-Նինոցմինդա ճանապարհի Նարդևանի-Փարավանի հատվածի 94-110-րդ կիլոմետրում։