Ռուսաստանը պատրաստ է աջակցել, երբ Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեն. Սերգեյ Լավրով
ՌԴ արտաքին գործերի նախարար սերգեյ Լավչովը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել, երբ Հայաստանն ու Թուրքիան բանակցություններ սկսեն: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ԱԳ նախարարի՝ «Regional Post-Caucasus» պարբերականի հետ հարցազրույցին:
Սերգեյ Լավրովը մասնավորապես նշել է, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009 թվականներին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապասառեցման գործում, սակայն ավելի ուշ կարգավորման գործընթացը դադարել է:
«Սակայն, սկզբունքորեն կարևոր է, որ կողմերը ցուցադրել են պայմանավորվելու և լուրջ, պատասխանատու որոշումներ ընդունելու ունակություն: Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան ընդունակ են կարգավորելու եղած խնդիրները: Ըստ որում, շատ բան կախված է հենց իրենցից: Առհասարակ, քաղաքական գործիչների որակը որոշվում է ոչ միայն օբյեկտիվ դժվարությունների իրատեսական վերլուծության խորությամբ, այլ՝ լավատես լինելու ընդունակությամբ, որ իրականացնեն իրենց քաղաքացիների հույսերն ու սպասելիքները,-ասել է Սերգեյ Լավրովը և հավելել, որ երբ Երևանն ու Անկարան նստեն բանակցային սեղանի շուրջ, ապա Ռուսաստանը պատրաստ կլինի նրանց ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերելուն: