Ադրբեջանական սահմանամերձ գյուղերը որպես դիրքեր են ծառայում զինուժի համար
Ինքնագովեստով զբաղվող Ադրբեջանում սենսացիային հավասար նորություն է սահմանամերձ որոշ բնակավայրերի հոսանք մատակարարելու լուրը: Սա նշանակում է, որ սահմանամերձ բնակավայրերը զրկված են եղել էլեկտրականությունից:
Ինչո՞ւ:Կարող ենք անել երկու հիմնավոր ենթադրություն.
ա) բնակեցված չի եղել,
բ) սահմանամերձ բնակավայրերի բնակիչները թնդանոթի միս են, այդքան ծախս անելը հոսանքով ապահովելու համար, ուղղակի շքեղություն կլինի:
Հանուն արդարության նշենք, որ ադրբեջանական սահմանամերձ գյուղերը որպես դիրքեր են ծառայում ադրբեջանական զինուժի համար: Ուստի լուսավորությունը ուղղակի Զաքիր Հասանովի նոր կինոպրոեկտի մի ատրիբուտ է:
Վահագն Սարոյան. Ֆեյսբուք