Իսրայելը Փուրիմ տոնի կապակցությամբ փակել է պաղեստինյան տարածքների հետ սահմանները
Իսրայելական զորքերը հուդայական Փուրիմ տոնի առթիվ փակել են պաղեստինյան տարածքների հետ սահմանները: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Անվտանգության նկատառումներով ուրբաթ օրվանից մինչև կիրակի Գազայի հատվածի՝ ներառյալ Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիների մոտւքը Իսրայել արգելված է:
«Քաղաքական էշելոնի հրամանով... տեղի է ունենում Հուդայի և Սամարիայի ընդհանուր մեկուսացում և փակվում են Գազայի սեկտորի անցումները»,- ասում են զինվորականները՝ խոստանալով, որ բացառություն կլինեն միայն հումանիտար բնույթի արտակարգ դեպքերը: