Բլոգեր Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի տրամադրած իրավաբանի ծառայություններից
Ռուս-իսրայելական բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է Ադրրբեջանի տրամադրած իրավաբանի ծառայություններից: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Trend-ին:
2016 թ.-ի վերջին Լապշինը, ով ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի է, Միսնկում ձերբակալվել էր, այնուհետև արտահանձնվել Ադրբեջան, որտեղ վերջինս Արցախ այցելելու պատճառով «սև ցուցակում» էր հայտնվել: Բլոգերին ազատազրկել էին Ադրբեջանի հարցմամբ: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հարցումը:
«Իրավաբանի խոսքով՝ Լապշինը երկրորդ իրավաբանի կարիք չունի և նա հրաժարվել է Սաֆար Հուսեյնովի ծառայություններից»,- ասվում է հաղորդագրությունում:
Բլոգերի պաշտպանությամբ ներկայումս զբաղվում է վերջինիս ընտանիքի կողմից նշանակված իրավաբան Էդուարդ Չերնինը: