Տենց բան չկա, ինձ տրված է այլ դերակատարություն. Ֆինանսների նախարարը՝ քարոզչություն անելու մասին (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանելով այն հարցին, թե պետական ապարատի աշխատողներին հանձնարարված է քարոզչություն անել ի օգուտ ՀՀԿ-ի, վերջինս ասաց. «Տենց բան չկա, ես ձեզ վստահեցնում եմ: Քարոզչությանը չեմ մասնակցելու: Ես անելու եմ իմ աշխատանքը, որովհետև ես 150 հոգանոց ցուցակի մեջ չկամ: Ինձ տրված է այլ դերակատարություն»:
Նա խոսքով` լավագույն աշխատանքն այն է, որ ի կատար ածես այն, ինչ ամիսներ առաջ խոստացել ես հանրությանը:
«Օրինակ 3-4 ամիս առաջ, երբ խոսում էինք գնումների համակարգում բարեփոխումների վերաբերյալ, այսօր արդեն դրանք ի կատար ենք ածել: Պետք է ներկայացնենք հանրությանը, թե ինչ ենք ասում ու ինչ ենք անում»,-ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: