Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով
Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը փոխարինվել է «Սենթ Էտյեն»- հետ հանդիպման 26-րդ րոպեին: Ինչպես արդեն հայտնել ենք, նա «ՄՅՈւ»-ի մեկնարկային կազմում էր և բացեց խաղի հաշիվը՝ 16-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Նրա փոխարեն խաղը շարունակում է Մարկուս Ռեշֆորդը:
Վնասվածքի լրջության մասին տեղեկություն չկա: