Զինվորներին ծխախոտ չտալու մասին որոշումը շատ հակասական հետևանքներ կարող է ունենալ
Զինվորներին ծխախոտ չտալու մասին որոշումը շատ հակասական հետևանքներ կարող է ունենալ: Բնականաբար, սկզբի համար, բողոքի ալիք կլինի, ընդ որում՝ արդարացված, քանի որ հետայսու բանակում ծառայող բոլոր ծնողների «պարտականություններին» կավելանա ևս մեկըը՝ ծխախոտի մատակարարումը:
Անկեղծության համար պետք է նշենք, որ առանձնապես շատ մեծ բան չի փոխվի, քանի որ ծխող տղա զինվոր ունեցողները սենց թե նենց իրենք երեխաներին չէին թողնում ՊՆ-սգարետների հույսին: Խնդիրն ավելի շատ հոգեբանականա, որ հոգածության հերթական էլեմենտնա կրճատվում:
Իսկ եթե սա իրոք առողջապահական նպատակներովա, ապա արդյունքն ավելի երկարաժամկետում կերևա: Այնպես որ, ամեն դեպքում, քննադատելու համար դեռ վաղ է:
Արամ Մովսիսյան. ֆեյսբուք: