ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նոր խորհրդական է նշանակվել Հերբերտ Մակմաստերը
ԱՄՆ վարչակազում դրական են արձագանքել Հերբերտ Մակմաստերի` ԱՄՆ նախագահի նոր խորհրդական նշանակվելուն:Այս մասին հայտնում է Interfax.ru-ն` հղում տալով երեքշաբթի օրը Սպիտակ տան մումուլի քարտուղար Շոն Սպասյերի արած հայտարարությանը:
«Գեներալ Մակմաստերը վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացում ծառայել է իր ազգին:»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը` մասնավորապես շեշտադրելով Մակմաստերի` Իրաքում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցություն ունենալու փաստը:
Սպայսերը նաև նշել է, որ Սպիտակ տանը ուրախ են, որ այդ պաշտոնը ստանձնել է հենց Մակմաստերը, ով իր երկրի շահերը կպաշտպանի ոչ միայն երկրի ներսում, այլ դրա սահմաններից դուրս: