Նոր գործառույթ՝ «WhatsApp»-ում
«WhatsApp»-ում նոր գործառույթ է հավելվել, այն է՝ հաղորդագրությունների ինքնաոչնչացումը: Այս գործառույթը կփոխարինի նախկին տեքստային հրապարակմանը, որը կցվում էր օգտատիրոջ տվյալներին և ցուցադրվում նրա անվան կողքին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «The Verge»-ին:
Նոր գործառույթը թույլ կտա կիսվել լուսանկարներով և տեսանյութերով, որոնք կարելի է զարդարել տարբեր պատկերներով, տեքստերով կամ ժպիտներով: Ձայնագրությունը կհրապարակվի «Status» գրության տակ, որտեղ օգտատիրոջ ընկերները կարող են դրանց հետևել հաջորդ 24 ժամվա ընթացքում:
Հատկապես նշվում է, որ «WhatsApp»-ում ինքնաոչնչացվող հաղորդագրությունների նոր գործառույթը մասնավոր լինելու կարգավորում ունի: Օգտատերերը հնարավորություն կստանան ընտրելու նրանց, ում իրենց ընկերներից համարում են այդ նոր ստատուսը տեսնելուն «արժանի»: