Ճապոնիայում ստեղծվել է հավանական բռնաբարողների մասին նախազգուշացնող հավելված
Ճապոնիայում ստեղծվել է հավելված, որը նախազգուշացնում է բռնաբարողի հետ առերեսվելու հավանականության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent պարբերականին:
Նշվում է, որ հավելվածը կոչվում է «Mimamotchi»: Այն ճանաչում է սմարթֆոնի տիրոջ գտնվելու վայրն ու ծանուցում ուղարկում, եթե նա մոտենում է տեղանքների, որտեղ ավելի վաղ սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել:
Այն ստեղծվել է ոստիկանության կողմից՝ փողոցում կանանց և երեխաների անվտանգությունն ապահովելու համար: Այս նախաձեռնությունը, բնականաբար, դրական արձագանքների է արժանացել: