Բրյուսելում բողոքի ակցիա է իրականացվել ընդդեմ ԱՄՆ փոխնախագահի այցի
Մի խումբ ցուցարարներ կիրակին անցկացրել են Բրյուսելում՝ եվրոպական շինությունների թաղամասում և հակաամերիկյան բողոքի ակցիա իրականացրել կապված ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի այցի հետ: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն:
Ինչպես հայտնում են բելգիական լրատվամիջոցները` բողոքի ակցիային, կազմված մի քանի տասնյակ մարդկանցից, մասնակցել են «Greenpeace» և «Amnesty International» կազմակերպությունները:
Ցուցարարները ձեռքներին ունեին պաստառներ, որոնց վրա կային Թրամփին և նրա վարչակազմին քննադատող վերատառություններ, հատկապես՝ ներգաղթյալներին վերաբերող քաղաքականությանը: