Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը
«Ժառանգություն» կուսակցության անդամ, խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լքեց «Ժառանգություն» կուսակցությունը: Այս մասին Operativ.am-ը տեղեկացավ նրա ֆեյսբուքյան էջից: Զարուհի Փոստանջյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ «Ժառանգություն» կուսակցության անդամներ,
Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական եւ ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից եւ ծրագրից:
Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:
Միեւնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը եւ միասին անցած ճանապարհը:
Հարգանքով՝ Զարուհի Փոստանջյան»: