Աֆղանստանում սպանվել է «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկը
Աֆղանստանի անվտանգության ուժերը երկրի կենտրոնական հատվածում ոչնչացրել են «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկին: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Khaama Press լրատվական գործակալությանը:
Հաղորդվում է, որ Սաիֆուլլահ Ախթարը սպանվել է հունվարի 9-ին,աֆղանական Գազնի նահանգում տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում:
Ավելի վաղ նա երկու անգամ ձերբակալվել է Պակիստանում: Վերջին անգամ, երբ Ախթարը ազատության մեջ է հայտնվել, սկսել է մասնակցել «Թալիբան» շարժման Պակիստանի և այլ երկրների գրոհայինների ղեկավարմամբ: