Իրանը համաշխարհային ահաբեկչության հիմնական ֆինանսավորողն է. Սաուդյան Արաբիայի ԱԳՆ
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հրաժարվել է Թեհրանի՝ երկխոսության կոչերից Իրանն անվանելով համաշխարհային ահաբեկչության գլխավոր ֆինանսավորող ու Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնող: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Իրանը մնում է աշխարհում ահաբեկչության միակ և հիմնական ֆինանսավորողը: Թեհրանը նպատակադրված է Մերձավոր Արևելքում կարգուկանոնը ոչնչացնելուն... մինչև Իրանը չփոխի իր պահվածքի մոդելը, նմանատիպ երկրի հետ համագործակցությունը բավական բարդ է երևում»,- Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում նշել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը:
Նախարարը Թեհրանին մեղադրել է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին և Եմենում շիայական աշխարհազորայիններին աջակցելու մեջ: