ՖԻԴԵ Գրան պրի. Լևոն Արոնյան VS Մայքլ Ադամս
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարջա քաղաքում անցկացվող ՖԻԴԵ Գրան պրի շարքի առաջին մրցաշարում Լևոն Արոնյանը երկրորդ տուրում սպիտակներով կխաղա անգլիացի Մայքլ Ադամսի հետ:
Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ:
Մրցաշարային դրությունը առաջին տուրից հետո. Ռապորտ, Վաշյե-Լագրավ, Ադամս՝ 1-ական միավոր, Արոնյան, Նակամուրա, Մամեդյարով, Էլյանով, Նեպոմնյաշչի, Գրիշչուկ, Տոմաշևսկի, Յակովենկո, Վալյեխո, Հոու Իֆան, Ռյազանցև, Համեր՝ 0.5-ական, Դին Լիժեն, Լի Չաո, Սալեմ՝ 0-ական: