«ՄՅՈւ»-ի լեգենդին Թրամփի հրամանի պատճառով թույլ չեն տվել գնալ ԱՄՆ
Հայտնի ֆուտբոլիստ Դուայթ Յորքին, ով անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, «Աստոն Վիլլա»-ում, «Բլեքբերն Ռովերս»-ում և «Սանդերլենդ»-ում է խաղացել, օրերս չի կարողացել գնալ Ամերիկայի Միացյալ Նահանգներ անձնագրում իրանական կնիքի պատճառով: Այս մասին գրում է Life.ru-ն:
Պատահարի մասին պատմել է սպորտային մեկնաբան Ռիչարդ Քեյսը թվիթթերյան իր էջում:
Ինչպես հաղորդվում է, Դուայթ Յորքը ցանկանում էր փետրվարի 17-ին ուղևորվել Մայամի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով ժամանակավորապես արգելել էր ԱՄՆ ժամանել յոթ մուսուլմանական երկրի քաղաքացիներին:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ դատարանը հրահանգել էր դադարեցնել միգրացիոն սահմանափակումները: Դա Պետքարտուղարությանը թույլ էր տվել թույլ տալ մի շարք արտասահմանցիների մուտքը երկիր: