Ուկրաինան և Իսրայելը Դոնբասի մարտերին մասնակցած զինվորականների բուժման համար համատեղ կենտրոն կհիմնեն
Իսրայելն ու Ուկրաինան մտադիր են համատեղ բժշկապրոֆիլակտիկ կենտրոն ստեղծել, որտեղ կզբաղվեն Դոնբասում մարտերի մասնակցած զինվորների վերականգնողական բուժմամբ: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ այս հարցը քննարկվել է Ուկրաինայի սոցիալական քաղղաքականության նախարար Անդրեյ Ռևայի և Իսրայելի դեսպան Էլիավ Բելոցերկովսկու հանդիպման ընթացքում:
Նշվում է նաև, որ իսրայելաուկրաինական կենտրոնի աշխատանքը հիմնված է լինելու իսրայելացի փորձագետների փորձի և մոտեցման վրա: Քանի որ այդ երկիրը տիրապետում է ռազմական գործողություններին մասնակցած զինվորականների համար անհրաժեշտ վերականգնողական առաջավոր տեխնոլոգիաների: