Դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ ևս դաշինք կձևավորվի, որը կրելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանունը:
Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երևույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել, և որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մտնի, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են»: Սարգսյանը նաև կարևորել է գաղափարական դաշինքների ստեղծումը` ասելով. «Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ և անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որևէ համար լինել, նաև սա կա: Բայց ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, և այդ տարբերակը աշխատող է, կարծում եմ»»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: