Քաղաքացին փորձում է նետվել Կիևյան կամրջից (լրացված)
Փետրվարի 8-ին, ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (միջին տարիքի տղամարդ) փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում կասկածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել: