Իսրայելի խորհրդարանն օրինականացրել է պաղեստինյան հողերի վրա կառուցված տները
Իսրայելի խորհրդարանը վիճելի օրենք է ընդունել, որն օրինականացնում է մոտ 4 հազար տուն, որոնք ապօրինի կառուցվել են օկուպացված Արևմտյան ափի բնակավայրերում: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ օրինագիծն ընդունվել է 60 կողմ, 52 դեմ ձայների հարաբերակցությամբ: Պատգամավորների աջակցած փաստաթղթում նշված է, որ նախապես հողերը տնօրինած պաղեստինցիներին կտրվի դրամական փոխհատուցում կամ այլ հողամաս:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին բավականին նուրբ դիրքորոշում է բռնել պաղեստինցիների նկատմամբ, քան՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, չնայած միջազգային հանրության քննադատություններին: Հենց այդ ֆոնի ներքո էլ, Իսրայելը մի քանի քայլ ձեռնարկեց. այն է՝ պաղեստինյան բնակավայրերի կառուցում: