Մերկելը իշխող կոալիցիայի կողմից կանցլերի պաշտոնին միասնական թեկնածու կառաջադրվի
Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնին կառաջադրվի իշխող կոալիցիայի՝ Սոցիալ-դեմոկրատական և Քրիստոնեադեմոկրատական միությունների կողմից: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Ինչպես նշել է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեհոֆերը՝ Մերկելը կդառնա այդ պաշտոնին միասնական թեկնածու: Առաջադրումը տեղի կունենա կուսակցությունների՝ Մյունխենում կայանալիք հանդիպումից հետո:
Զեհովերը համարում է, որ Մերկելը, որպես ուժեղ կանցլեր, անհրաժեշտ է Գերմանիային: