Վրացի տատիկը կազմել է իր թաղման ռայդերը
«Շշով ջուր, գինի, մանիկյուր, 9 զույգ վարտիք, վերարկու՝ մայրիկի տվածը, նամակի համար թանաք և մաքուր թուղթ: Վրացի տատիկն իր թաղման արարողության համար 28 կետից բաղկացած մի մեծ ցանկ է կազմել՝ գումարած արժեքավոր ցուցումները, լրացումները: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Այն իրերի ցանկի պատահական արված լուսանկարը, որոնք պետք է փաթեթավորել անհայտ տատիկի հետ իր թաղման արարողությանը, «Facebook»-ում կիսել են գրեթե 6 000 օգտատերեր: Հասարակ թուղթ, հասարակ կյանք, արժանի, լուրջ պատրաստություն հաջորդ փուլին:
Ցանկն ընթացքում ընդլայնվել է, որոշ կետեր լրացվել են կողքից, թուղթը չի բավարարել տատիկին: