Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով սակարկությունների տվյալները:
Նյույորքյան առևտրային «NYMEX» բորսայում «WTI» տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները աճել են 0,39%-ով՝ հասնելով բարելի դիմաց 51,47 դոլարի:
Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները աճել են 0,44%-ով՝ հասնելով բարելի դիմաց 54,36 դոլարի: