Իշխանական թևը մտածելու տեղիք ունի
Նախընտրական այս բոլոր քաղաքական ապահարզաններն ու ամուսնությունները, լքումներն ու վերադարձները, որոնք նախկին իշխանականներից կուռ-գաղափարական ընդդիմություններ են ծնում, ցույց է տալիս, որ իշխանությունները մի մեծ թերացում ունեն:
Ստացվում է այնպես, որ իշխող կուսակցության ու իր թիմակիցների գաղափարախոսությունն աթոռն է. կա աթոռ՝ կա համագործակցություն իշխանության հետ, չկա աթոռ՝ կա ընդդիմություն:
Իշխանական կուսակցությունը պետք է լուրջ մտածի ավելի ամուր գաղափարախոսություն ունենալու մասին:
Սրբուհի Մարկոսյան. ֆեյսբուք: