ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաև նախկինում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռեյտինգային քվեարկության կարգի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր մտահոգությունները հայտնել է նաև նախկինում, երբ իշխանություն-ընդդիմություն-քաղաքացիական հասարակություն ձևաչափով բանակցությունների ժամանակ քննարկվում էր ԸՕ նախագիծը: Սակայն սա ընտրական համակարգի այն միակ դրույթն էր, որի շուրջ իշխանությունները չգնացին որևէ զիջման, անգամ չփորձեցին իրենց առաջարկած տարբերակից կես քայլ նահանջել:
Մինչդեռ, օրինակ, ընտրողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակմանն իշխանությունները թեև տասնյակ տարիներ դիմադրում էին, սակայն ընդդիմության, քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության ճնշումների ներքո ստիպված էին համաձայնել` այն ներառելով ԸՕ-ում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: