Բաքուն ընդդեմ «КВН»-ի
Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ «ուրախահնարամիտյան»: Մեր արևելյան հարևաններին դուր չի եկել, որ Սոչիում հունվարի 10-ին մեկնարկած «Ուրախների և հնարամիտների»28-րդ միջազգային «КиВиН-2017» փառատոնին մասնակցելու է նաև Արցախը ներկայացնող «Աղով-հացով» թիմը: Ի դեպ, այդ փառատոնին ելույթ է ունենալու նաև ադրբեջանական «Բաքվի հավաքականը» թիմը:
Ալիևին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ, նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ «АМиК» կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են,որ արցախյան թիմը եթե հայտարարագրված է, ապա անպայման մասնակցելու է: «Sputnik Azərbaycan»-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների և «Բաքվի հավաքականը» թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել այն:
Միակ համաձակը Թահիր Իմանովն էր, ով ժամանակին եղել է «Բաքվեցի տղաները» թիմի մասնակից: «Ինչպես եք մտածում, ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը,ով ծնվել է Ղարաբաղում: Իհարկե, ես կտրականապես դեմ եմ, որ նրանք ելույթ ունենան փառատոնին՞ Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ»,-հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը:
Դերասանը նաև համարում է, որ «Բաքվի հավաքականը» պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին, և շատ է ափսոսացել,որ չկա Անար Մամեդխանովը, ով այս հարցը կլուծեր:
Ճիշտ են ասում, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի: Հետաքրքիր է, եթե Թահիրը ծնված լիներ Մասիսում, նույնպես դեմ էր արտահատվելու, որ այդ քաղաքից թիմ մասնակցի այդ փառատոնին: Դերասան Թահիրը պետք է հասկանա,որ Արցախն Ադրբեջանինը երբեք չի եղել,իսկ իր համերկրացիները Արցախում միշտ փոքրամասնություն են կազմել, և հայկական բնակչության մեծամասնության համար եկվոր թուրքի կարծիքը բացարձակ հետաքրքիր չէ...Խեղճ ազերիներ,որոնց համար հեղինակություն էր «ռաբիս» Անարը:
Մերոնք շատ բարձր են, որ համեմատենք ազերիների հետ...Թահիրի մոտ,ինչպես գրեթե բոլոր թուրքերի մոտ շատ լավ է ստացվում քծնանքը.: Այդ հարցում նրանց հետ ոչ ոք չի կարող պայքարել...Հատկապես, եթե թուրքը քծնում է քուրդ Ալիևներին:
Հ.Գ.Արցախը ներկայացնող «Աղով-հացով» թիմին ցանկանում եմ հաջողություն: Այսինքն՝ նրանց մասնակցությունն այդ փառատոնին և ազերիների հիստերիկ արձագանքն արդեն կարելի է մեծ հաջողություն համարել:
Գագիկ Համբարյան. ֆեյսբուք;