Թբիլիսիում հարձակվել են «Ռուստավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրենի վրա
Թբիլիսիում հարձակվել են «Ռուստավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիք Գվարամիայի ու նրա ուղեկիցների վրա։ Այս կապակցությամբ Գվարամիան գրառում է արել «Facebook»-ի իր էջում: Այս մասին գրում է «Վրաստան օնլայնը»։
Ըստ Գվարամիայի` ինքը ռեստորանում է եղել իր հոր մահվան կապակցությամբ, երբ անջատել են լույսերը, իսկ հետո անհայտ անձինք հարձակվել ու ծեծել իրեն։
«Ես ոչինչ չէի գիտակցում, մինչև չհայտնվեցի գետնին։ Միանգամից ոստիկանություն կանչեցի։ Այնտեղ շուրջբոլորը տեսախցիկներ են։ Գնալու եմ մինչև վերջ։ Ամոթ այն իշխանությանը, որը Վակեն Բրոնքսի է վերածել»,-գրել է Գվարամիան։
Վրաստանի ՆԳՆ-ն հարձակման փաստով սկսել է հետաքննություն։ Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 126 հոդվածով (բռնություն)։