Ամանորի գիշերը ՊՆ-ն կազմակերպում է այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ամանորի գիշերը` դեկտեմբերի 31-ին, կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով.
Երթուղի 1-ին`
Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ)-16-րդ թաղամաս–15-րդ թաղամաս (Չաուշի արձան)–Հալաբյան փողոց (Թումո կենտրոն)–Մարզահամերգային համալիր–Լենինգրադյան փողոց–Մալաթիա շուկա-«Եռաբլուր» զինվորական պանթեոն-Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Դավիթաշենի Երևան Սիթի սուպերմարկետի մոտից:
Երթուղի 2-րդ`
Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ)-Ավանի թաղապետարան–մետրո Երիտասարդական – կինոթատրոն «Ռոսիա» - Քաղաքապետարան - «Կիլիկիա» ավտոկայան - «Եռաբլուր» զինվորական պանթեոն–Նոր Նորքի 2-րդ զանգված (Երևան Սիթի սուպերմարկետ):
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Նոր Նորքի զանգվածից (Երևան Սիթի սուպերմարկետ):
Երթուղի 3-րդ`
Էրեբունի փողոց (շուկա) - Արցախի փողոց - «Հայրենիք» կինոթատրոն – մետրո Գործարանային (նախկին Բանվորի արձանի տարածք) - «Գարեգին Նժդեհ» հրապարակ – Արտաշիսյան փողոց (նախկին Ծերեթելի) - «Եռաբլուր» զինվորական պանթեոն - Էրեբունի փողոց:
Մեկնումը` դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին, Էրեբունի շուկայի մոտից: